Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. վեցերորդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. վեցերորդ շաբաթ. tsnndatun.am

Հղիության վեցերորդ շաբաթում սկսում է բաբախել ապագա երեխայի սիրտը: Դա  անսահման ուրախացնում է ցանկացած հղի կնոջ: Իսկ ուրախությունը կատարյալ դարձնելու համար ավելացնենք, որ այդ նույն շաբաթում էմբրոնի մոտ հայտնվում են բերանը, քիթը և ականջները: Սակայն հղի կնօջ առօրյան այդ շաբաթում միայն ուրախություններով չէ, որ լցված է. իրանի ցավերը կամ արգանդի հիպերտոնուսը պատճառ է սեփական առողջությանը եռապատկված ուշադրություն դարձնելու համար:

Որպեսզի խուսափեք հղիության ախտաբանություններից, խորհրդակցեք բժշկի հետ և սկսեք այդ շրջանի համար անհրաժեշտ վիտամիններ ընդունել:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Երեխայի երկարությունը (գլխի գագաթից մինչև սրբոսկր) հասնում է 4-6 մմ-ի: Երեխան ազատ տեղավորված է պտղապարկի մեջ և միացած է արգանդին` այդ օրերին ձևավորված պորտալարի օգնությամբ: Այս շաբաթվա ընթացքում ապագա երեխան իր տեսքով շերեփուկ է հիշեցնում՝. նա ունի խռիկներ և պոչիկ, որոնք հետագա զարգացման ընթացքում կանհետանան:

Հղիության 6-րդ շաբաթում սկսում է բաբախել սաղմի սիրտը: Սրտի զարկերի հաճախականությունը 100-160 է` մեկ րոպեում, որը գրեթե 2 անգամ ավելի է, քան մեծահասակ մարդու մոտ:

Երեխայի մոտ սկսում են ձևավորվել բերանը, քիթը և ականջները, ընթանում է ուղեղի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի և ստամոքսի զարգացումը: Լյարդն սկսում է արտադրել արյան բջիջներ, իսկ ուղեղն արդեն վերահսկում է մկանների և սրտի աշխատանքը:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Հղի կնոջ մոտ ավելի է արտահայտվում վաղ տոքսիկոզը՝ ի հայտ են գալիս հոտերի հանդեպ չափազանց զգայունություն և ուժեղացած թքարտադրություն:

Կրծքագեղձերում կարող են զգացվել թեթև ծակոցներ՝ կաթնագեղձերը պատրաստվում են այն բանին, որ 8 ամիս հետո պետք է սկսեն կաթնարտադրությունը: Պտուկների շուրջն սկսում է մգանալ:

Ինքնազգացողության լավացման համար բժիշկները խորհուրդ են տալիս փոխել սննդի ռեժիմը. ուտել հաճախ` օրը 7 անգամ, բայց փոքր քանակներով: Առավոտյան ի հայտ եկող սրտխառնոցից խուսափելու համար առաջին նախաճաշը կարելի է կազմակերպել դեռ պառկած վիճակում: Հղիության համար վիտամինների ընդունումը նախընտրելի է ընդունել օրվա այն ժամերին, երբ տոքսիկոզի նշանները նվազագույն են: Փսխման դեպքում կորցրած հեղուկը և աղերը վերականգնելու համար խորհուրդ է տրվում ուտել հյութեղ մրգեր և բանջարեղեն՝ ձմերուկ, սեխ, տանձ, վարունգ և լոլիկ:

6-7 շաբաթները ճիշտ ժամանակն են արդեն առաջին անգամ բժշկին այցելելու համար: Հավանաբար բժիշկը կնշանակի առաջին ուլտրաձայնային հետազոտությունը, որպեսզի բացառի արտարգանդային հղիությունը, չզարգացող հղիությունը և, այսպես կոչված, «բշտային կեւտակները» («пузырный занос» ) (անոմալիա, որի ժամանակ հղիություն չկա, իսկ ԽԳ-ի (ХГЧ) մակարդակը շատ բարձր է):

Բժիշկը նաև կորոշի ապագա մոր կոնքի չափերը, կկազմի ընտանեկան և մանկաբարձական անամնեզ: Կանանց խորհրդատվական այցի համար կարելի է նախապես պատրաստվել: Արժե կազմել մանկական շրջանում տարած ինֆեկցիաների ցուցակը, պարզել, թե ինչպե՞ս են ընթացել հղիի մոր նախկին ծննդաբերությունները: Կարելի է նաև հետաքրքրվել, թե արդյո՞ք հղիի կամ նրա ամուսնու ընտանիքում կան գենետիկ հիվանդություններ կամ շեղումներ (հեմոֆիլիա, դալտոնիզմ), եղե՞լ են, արդյոք, զույգերի ծնունդներ:

Այս ամենը կօգնի բժշկին` հղիի քարտը լրացնելիս: Նաև 6-7 շաբաթներում արդեն կարելի է պարզել բազմապտուղ հղիությունը:

Ի՞նչ անել

1.  Ձեռք բերել հղինների համար նախատեսված հատուկ սպիտակեղեն. aնկար, փափուկ և շոշափելիս հաճելի սպիտակեղենը ավելորդ չէ անգամ հղիության վաղ շրջանում: Եվ ցանկալի է, որ այն լինի բնական գործվածքից:

2.  Հրաժարվել օճառից և օգտագործել ցնցուղի համար պիտանի քսուkներ (крем-гели):
Հղի կնոջ մաշկը պահանջում է հոգատարություն և խնամք: Օճառը չորացնում է մաշկը, որին այս շրջանում անհրաժեշտ է ուժեղացված խոնավեցում:

3.  Սննդում բացառել ապագա մոր համար վնասակար մթերքները. հղի կինը պետք է հատուկ ուշադրություն դարձնի իր սննդին: Սեղանին հայտնված ցանկացած կերակուր պետք է անցնի ներքին «քննություն»:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am
Ի՞նչ սննդամթերք բերել ծննդատուն. morevmankan.am

Ինչ սննդամթերք կարելի է բերել ծննդատուն կերակրող մայրերի համար...

Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am
Պատրաստեք ծննդատան Ձեր պայուսակը. morevmankan.am

Մայրիկի համար

  1. Անձնագիր, սոց. քարտ / նույնականացման քարտ...

Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am
Ճանաչեք հղիության ընթացքում վտանգի նշանները. morevmankan.am

Հիշեք, անհրաժեշտ է անհապաղ դիմել հիվանդանոց, եթե առկա է...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Վնասակար սովորություններ
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am
Հղիության վաղ ախտորոշում. ինչո՞ւ է դա կարևոր. morevmankan.am

Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Վնասակար սովորություններ
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am
Որքա՞ն ավելի շատ պետք է ուտել հղիության ժամանակ. morevmankan.am

Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ